Facebook եւ Instagram սոցցանցերի աշխատանքում խափանում է գրանցվել

19:15   18 Հունիս 2018    363

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Gazeta"-ին, Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի աշխատանքում խափանում է գրանցվել:

Ներկայումս Facebook–ի էջը բրաուզերից բացելու ժամանակ սխալի մասին հաղորդագրություն է հայտնվում։

Instagram-ը օգտատերերին հայտնել է, որ «ժապավենը հնարավոր չէ թարմացնել»:

Downdetector կայքի փոխանցմամբ՝ Facebbok–ի աշխատանքի խափանումը նկատվում է Ռուսաստանում եւ Հյուսիսային Եվրոպայում: Instagram-ը ընդհատումներով է աշխատում Հարավային Ամերիկայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Instagram  


Վերնագիրի այլ պիտակները