Իրաքի խորհրդարանական ընտրություններում հաղթել է շիա դաշինքը

10:50   19 Մայիս 2018    441

Իրաքի խորհրդարանական ընտրություններում հաղթել է շիա մուսուլման հոգևոր առաջնորդ Մուքթադ աս Սադրի դաշինքը։

Մայիսի 19-ին հայտնի է դարձել, որ աս Սադրի դաշինքը խորհրդարանում 54 տեղ է ստացել։ Նրան են հետևում իրանամետ «Ֆաթհ» դաշինքը (47 տեղ) և վարչապետ Հեյդար էլ Աբադիի կողմնակիցները (42 տեղ)։

Դեռ հայտնի չէ, թե որ ուժերը կառավարական դաշինք կկազմեն։ 44-ամյա աս Սադրն ամեն դեպքում չի կարող վարչապետի պաշտոնը ստանձնել, քանի որ պաշտոնապես ընտրություններին չի մասնակցել։

2003-ին նրա վերահսկողության ներքո գտնվող ջոկատները մասնակցել են ամերիկացի զինծառայողների դեմ մարտերին։ Վերջին տարիներին աս Սադրը Բաղդադի վարած քաղաքականության ամենախիստ քննադատներից էր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները