Իլհամ Ալիեւը ցավակցություն է հայտնել Կուբայի առաջնորդին

12:07   19 Մայիս 2018    467

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական խորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Քանելի Բերմուդեսին:

Ցավակցության մեջ ասվում է. «Հարգելի պարոն նախագահ, ես խորապես ցնցված էմ ձեր երկրում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով բազմաթիվ մարդկային կորուստների լուրերով:

Այս ողբերգության կապակցությամբ ես խորապես ցավակցություն եմ հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին, բոլոր կուբացիներին իմ անունից եւ Ադրբեջանի ժողովրդի անունից եւ մաղթում եմ նրանց առողջություն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիեւ   Կուբա  


Վերնագիրի այլ պիտակները