Ներգաղթյալներին «կենդանիներ» անվանած Թրամփը բացատրել է իր բառերը

13:37   19 Մայիս 2018    290

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «կենդանիներ» է անվանել ԱՄՆ-ի ոչ բոլոր ներգաղթյալներին, այլ միայն MS-13 խմբավորման անդամներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա՝ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իր հայտարարությունը: «Կենդանիներ» ես անվանել եմ MS-13 խմբավորման անդամներին, եւ սա մեծ տարբերություն է, եւ դա ճիշտ է: Կեղծ լրատվամիջոցները կրկին դիտավորյալ խեղաթյուրել են ամեն ինչ: Ինչպես միշտ », - ընդգծել է նա:

Ներգաղթյալների մասին Թրամփը խոսել էր մայիսի 16-ին Սպիտակ տան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: Քննարկումը նվիրված էր միգրացիոն օրենսդրության խնդիրներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները