Boeing ընկերությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել

12:40   19 Մայիս 2018    242

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏՍՍՍ»-ին, Ամերիկյան ավիաշինարարական Boeing կորպորացիան պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հավանայի երկնքում Boeing -737 օդանավի վթարի կապակցությամբ ։

«Boeing-ի մի խումբ տեխնիկական մասնագետներ պատրաստ են աջակցություն ցուցաբերել ԱՄՆ օրենքների համաձայն ու ըստ ԱՄՆ տրանսպորտի անվտանգության հարցերով ազգային խորհրդի եւ Կուբայի իշխանությունների որոշման»,- նշել են ընկերությունից։ Նաեւ ընկերությունը ցավակցություն է հայտնել վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին ու շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing  


Վերնագիրի այլ պիտակները