Թրամփը չի բացառել «լիբիական սցենարի» կրկնությունը Հս. Կորեայում

13:58   19 Մայիս 2018    243

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայում հնարավոր է «լիբիական սցենարը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե նայեք Քադդաֆիի հետ տեղի ունեցած սցենարին, դա կործանում էր: Մենք մտանք այնտեղ, որպեսզի այնտեղ լինենք: Այդ սցենարը տեղի կունենա, եթե մենք չպայմանավորվենք»,ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունների հաջող ելքի դեպքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «շատ-շատ գոհ կլինի»:

ԱՄՆ ղեկավարը հավելել է, որ եթե իրենց հաջողվի պայմանավորվել, Կիմ Չեն Ընի երկիրը շատ հարուստ կլինի:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Հյուսիսային Կորեան կարող է չեղարկել Կիմ Չեն Ընի և Թրամփի հանդիպումը, եթե Միացյալ Նահանգները շարունակի ճնշման քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ առաջնորդների միջև երկար սպասված հանդիպումը պետք է կայանա հունիսի 12-ին Սինգապուր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները