Ճանապարհորդներին նախազգուշացրել են խարդախության նոր տեսակի մասին

13:24   19 Մայիս 2018    285

Eset Nod32 հակավիրուսային ընկերությունը բնակարանների ամրագրման Airbnb հավելվածի օգտատերերին խարդախության նոր տեսակի մասին է նախազգուշացրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պոտենցիալ զոհը նամակ է ստանում հավելվածի գաղտնիության քաղաքականության թարմացման մասին: Ծառայությունը հետագայում օգտագործելու համար օգտատիրոջն առաջարկում են ընդունել նոր պայմանները՝ նշելով հղումը, որով պետք է դա արվի:

Հղումը օգտվողին տանում է կեղծ էջ, որը հաղորդում է անձնական տվյալների թարմացման անհրաժեշտության մասին: Ի թիվս այլ պահանջների՝ նրան խնդրում են բանկային քարտի տվյալները մուտքագրել:

Ընկերությունն առաջարկում է անտեսել նման կասկածելի առաջարկները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները