Ճապոնիայում դպրոցական ավտոբուս է շուռ եկել

13:00   19 Մայիս 2018    254

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսում դպրոցական ավտոբուս է շուռ եկել, հոսպիտալացվել է շուրջ 30 մարդ:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հստակ պատճառը հայտնի չէ, սակայն նախնական տվյալներով այն փորձել է խուսափել մեկ այլ մեքենայի հետ բախումից, ինչի հետևանքով հարվածել է արգելապատնեշին ու շուռ եկել:

Տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է շուրջ 30 մարդ: Նրանց բոլորը գիտակից վիճակում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները