Մեյն ու Թրյուդոն նշել են G7 արձագանքման մեխանիզմի կարեւորությունը

14:05   19 Մայիս 2018    232

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու նրա կանադացի գործընկեր Ջասթին Թրյուդոն նախօրեին հեռախոսազրույցի ընթացքում նշել են թշնամական գործողություներին արագ արձագանքելու մեխանիզմի առկայության կարեւորությունը G7 երկրների համար։

«Առաջնորդները լայն քննարկում են ունեցել «յոթյակի» առաջնորդների գալիք հանդիպման վերաբերյալ՝ այդ թվում անդրադարձել թշնամական պետությունների գործողություններին G7-ի արագ արձագանքման մեխանիզմի կարեւորությանը։ Նրանք նշել են անվտանգության ապահովման հարցերում իրենց տեսակետների ընդհանրությունը։ Համաձայնել են, որ անդամ երկրների միջեւ համակարգումը առանցքային հարց է դառնալու «յոթյակի» համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով ապրիլին Լոնդոնում կայացած G7 երկրների վարչապետերի հանդիպմանը՝ կողմերը նշել են դրա ընթացքում բարձրաձայնված խնդիրների կարեւորությունը՝ այդ թվում Մեծ Բրիտանիայի պարտավորությունը՝ զարգացող երկրներում աղջիկների համար կրթությանն աջակցելու հարցում, նաեւ Օտտավայի աջակցությունը Լոնդոնի ջանքերին՝ համաշխարհային օվկիանոսը պլաստիկ թափոններով աղտոտելու դեմ պայքարում։

Թրյուդոն տանտիրոջ դերում է հանդես գալու G7-ի հաջորդ՝ 44-րդ գագաթնաժողովում, որը անցկացվելու է հունիսի 8-9-ը Քվեբեկ կանադական նահանգում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեյ   Թրյուդո   G7  


Վերնագիրի այլ պիտակները