Ռաուլ Կաստրոն ճողվածքի հեռացման վիրահատության է ենթարկվել

14:26   19 Մայիս 2018    226

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Կուբայի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար 86-ամյա Ռաուլ Կաստրոն ճողվածքի հեռացման վիրահատության է ենթարկվել:

Նրա տեղեկություններով՝ Կաստրոն արդեն ապաքինվում է վերջերս իրականացված պլանային վիրահատությունից հետո։

Նշվում է, որ Կաստրոն հետեւում է Հավանայի մոտ ուրբաթ տեղի ունեցած ավիավթարի հետ կապված իրավիճակին ։ Կաստրոն խնդրել է իր ցավակցությունը հայտնել ավիավթարի զոհերի հարազատներին։

Ապրիլին Կաստրոն հեռացել է Կուբայի պետխորհրդի ու նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է Միգել Դիաս- Կանելը։ Սակայն Կաստրոն առնվազն մինչեւ 2021 թ մնալու է Կուբայի Կոմկուսի ղեկավար, որը երկրի միակ պաշտոնական քաղաքական կազմակերպությունն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռաուլ-Կաստրո  


Վերնագիրի այլ պիտակները