Մերկելին դատի են տվել

14:35   19 Մայիս 2018    263

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Գերմանիայի աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել կանցլեր Անգելա Մերկելի դեմ` կառավարության միգրացիոն քաղաքականության հետ կապված:

Դժգոհության պատճառ դարձել է այն, որ միգրացիոն քաղաքականության մշակման ժամանակ կառավարությունը խախտել է հարցի լուծման մեջ Բունդեսթագի մասնակցության իրավունքը:

Կուսակցությունը պահանջում է ստուգել Մերկելի` 2015-ի սեպեմբերին կայացրած որոշումը, համաձայն որի` Ավստրիայի հետ սահմանը բացվել է փախստականների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները