Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը. VIDEO

14:40   19 Մայիս 2018    447

Այս պահին գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը՝ բողոքելով արդեն իսկ իրենց գյուղին հասցված վնասներից։

Լիդիան կոչեցյալ հանքահենը վերջին մի քանի ամսվա ընթացքում Ամուլսարում արդեն 2 անգամ վնասել է Գնդեվազի խմելու ջրատար խողովակները։ Տեղացիներն ահազանգում են, որ անձրևների ժամանակ ծորակներից մուգ դարչնագույն հեղուկ է հոսում, որը կարող է աղետի պատճառ դառնալ: Գյուղացիները բողոքում են նաև փոշուց և պայթեցումների ցնցումներից Իսկ մայիսի 15-ին էլ Գնդեվազի խաչմերուկի հատվածում բախվել են Ամուլսարի ծրագրին վառելիք մատակարարող բեռնատարի և մայրուղով երթևեկող «Օպել» մակնիշի մեքենաները:

«Օպել» մեքենայի ուղևորը տեղում մահացել է, վարորդը՝ ոտքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մայրուղու վրա տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։ Հիմա սրանք այսպիսի պարզ բաները չեն կարողանում կառավարել, բայց մեծ-մեծ խոսում են, թե ցիանիդն ու հանքի թթվային դրենաժը կառավարելու ենք։ Բա ո՞ր ցիանիդ տեղափոխող բեռնատարի հետ լինի նման բան, ի՞նչ հետևանքներ են լինելու։ Չմոռանանք, որ եթե թույլ տանք, ապա սրանք 1000-ավոր տոննա ցիանիդ և աղաթթու են բերելու բեռնատարներով՝ Հայաստանի հյուսիսից մինչև Ջերմուկ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները