Թրամփը երկու անգամ ինձ հարցրել է ՄԻԱՀ–ի և ՄՊՎ–ի մասին. Բիլ -Գեյթս

15:24   19 Մայիս 2018    123

«Միլիարդատեր, ձեռնարկատեր և բարեգործ Բիլ Գեյթսը հաստատում է, որ Դոնալդ Թրամփն իրեն երկու անգամ հացրել է ՄԻԱՀ–ի և ՄՊՎ (Մարդու պապիլոմա վիրուս)–ի միջև տարբերության մասին, ինչպես նաև սարսափելի շատ բան է իմացել «Գեյթսի դստեր արտաքինի մասին», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

MSNBC-ն պնդում է, որ Գեյթսի այս արտահայտությունները հայտնվել են Բիլ և Մելինդա Գեյթսի բարեգործական հիմնադրամի խորհրդակցության տեսանյութում։ Հինգշաբթի օրը հեռուստաալիքը ցույց է տվել այս տեսանյութը։

«Գեյթսը պատմել է լսողներին, որ Թրամփը հանդիպել է իր դստերը՝ Ջենիֆերին, որը հիմա 22 տարեկան է, Ֆլորիդայում՝ ձիերի ցուցահանդեսում։ Իսկ 20 րոպե անց հայտնվել է այնտեղ ուղղաթիռով,– պատմել է Գեյթսը։ Հավանաբար, նա այնտեղից մեքենայով գնացել է, բայց ցանկացել է գալ ուղղաթիռով, տպավորիչ կերպով»։

Գեյթսը ծանոթացել է Թրամփի հետ 2016-ի դեկտեմբերին։ «Եվ երբ ես առաջին անգամ խոսեցի նրա հետ, զգացողությունը սարսափեցնող էր այն պատճառով, թե որքան շատ բան գիտեր նա իմ դստեր արտաքինի մասին։ Մելինդային՝ կնոջս, նույնպես դա այնքան էլ դուր չեկավ»,– ասել է ձեռնարկատերը։

Անցյալ տարվա մարտին Գեյթսն ու Թրամփը կրկին հանդիպել են։ «Այդ երկու հանդիպումների ժամանակ էլ նա ինձ հարցրել է. միգուցե պատվաստումները վատ բան են։ Քանի որ նա մտածում էր հանձնաժողով ստեղծել, որ կհետազոտեր պատվաստումների բացասական ազդեցությունը, եվ ինչ որ մեկը, կարծեմ թե Ռոբերտ Քենեդի կրտսերը, նրան ասել էր, որ պատվաստումները ինչ որ վատ բաներ են հարուցում։ Իսկ ես նրան ասացի, որ դա փակուղի է, դա սխալ որոշում կլիներ, չանեք նման բան»,– ասել է Գեյթսը։

«Երկու անգամն էլ նա ուզում էր իմանալ, արդյոք տարբերություն կա ՄԻԱՀ–ի և ՄՊՎ–ի միջև, իսկ ես նրան բացատրեցի, որ դրանք հազվադեպ են շփոթում»,– ավելացրել է Գեյթսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բիլ-Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները