Հս. Կորեան թույլ չի տվել լրագրողներին ներկա գտնվել հրաձգարանի ապամոնտաժմանը

17:08   19 Մայիս 2018    146

Հյուսիսային Կորեան չի արձագանքել հարավկորեական այն լրատվամիջոցների ցուցակին, որոնք պետք է լուսաբանեին միջուկային հրաձգարանի ապամոնտաժումը, այդ ցուցակը Փհենյանին էր ուղարկել Հարավային Կորեայի կառավարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միավորման նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Սեուլը փորձել է Փհենյանին փոխանցել լրագրողների ցուցակը Փհանմունջոմում գործող կապի խողովակով, սակայն «Հյուսիսը դա չի ընդունել»։ Ավելի վաղ Հյուսիսային Կորեան չորս լրագրողների էր հրավիրել Փհունգերի միջուկային հրաձգարանի փակումը լուսաբանելու համար ։

Մայիսի 18-ին Հյուսիսային Կորեան սպառնացել է սառեցնել Հարավային Կորեայի հետ երկխոսությունը՝ երկրի իշխանություններին մեղադրելով ԱՄՆ-ի հետ «ծայրահեղ արկածախնդիր» զորավարժություններ սկսելու մեջ։ «Հարավային Կորեայի գործող իշխանությունները հստակ ցույց են տվել, որ իրենց անկիրթ ու ոչ իրավասու են, զուրկ են ստեղծված իրավիճակի, երկխոսության մեջ իրենց գործընկերների ու ընթացիկ միտումների տարրական ընկալումից»,- ասել է Հյուսիսային Կորեայի խաղաղ միավորման հարցերով հանձնաժողովի ղեկավար Լի Սոն Գվոնը։

Մայիսի 15-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեայի միջուկային հրաձգարանի ապամոնտաժումը «լիահուն շարունակվում է»։ Այդ նույն օրը Հարավային ու Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են բանակցել բարձր մակարդակի վրա, բայց հետագայում Հյուսիսը չեղարկել է այդ պայմանավորվածությունը՝ «ներխուժման փորձ» անվանելով այն զորավարժությունները, որոնց մասնակցում են ԱՄՆ ՌՕՈւ-երը։

Հյուսիսային Կորեան մինչ այդ անոնսել էր, որ հրաձգարանի փակման արարողությունը կայանալու է մայիսի 23-25 ժամանակահատվածում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հս.Կորեա   Հրվ.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները