Ռուսաստանում տղամարդը պատահաբար աղբի հետ հրդեհել է անտառը և գյուղի կեսը

21:45   19 Մայիս 2018    150

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ուրալի Սև Յար ավանում տղամարդը կամեցել է այրել աղբը, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է մոտակայքում գտնվող բնակելի տների և ամառանոցների վրա:

Այրվել են երեք բնակելի և տասը անբնակ տներ:

Տարածվող հրդեհը փորձել են մարել տեղաբնակները, նրանց միացել են հրշեջները, անտառապահները և կամավորականները: Մինչև հրշեջների ժամանումը հաջողվել է 540 քմ տարածքում մարել հրդեհը, սակայն այդ ընթացքում արդեն հրդեհը հասցրել էր վնաս պատճառել նաև շրջակա անտառի մոտ 10 հա տարածքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները