ԱՄՆ-ում արձանագրել են աղետը, որի մասին կանխագուշակել էին

22:22   19 Մայիս 2018    272

Hayatsk.info-ն հայտնում է, որ Հավայիում՝ Մեծ կղզում գտնվող Քիլաուեա հրաբուխը ակտիվացել է գրունտային ջրերի հետ մագմայի շփման հետևանքով առաջացած շոգու պայթյունների պատճառով:

Աղետի հետևանքով 9 կմ երկարությամբ մոխրե ժապավեն է գոյացել, իսկ պայթյունի հետևանքով առաջացած հսկայական բեկորները հարյուրավեր մետրեր հեռու են թռչել:

Գիտնականները զգուշացրել էին պայթյունի մասին, երբ նկատելի էր դարձել, որ հրաբխի գագաթին գտնվող լավային լճի մակարդակը իջել է: Հավայիի Ազգային հրաբխային պարկի գիտնականները հայտնել են, որ մեկ գիշերվա ընթացքում այն իջել է մոտ մեկ մետրով: Աղետը նաև հաճախակի երկրաշարժերի պատճառ է դարձել: Գիտնականների կաիծիքով՝ եթե հրաբուխը շարունակի նստել, նոր պայթյուններ կառաջանան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները