Փարիզում լույս է տեսել Նապոլեոն Բոնապարտի նամակների հավաքածուի վերջին հատորը

22:30   19 Մայիս 2018    280

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՏԱՍՍ"-ին, Փարիզում լույս է տեսել Նապոլեոն Բոնապարտի (1769-1821) նամակների հավաքածուի վերջին հատորը:

Նապոլեոն հիմնադրամի եւ Fayard հրատարակչության կողմից պատրաստված հավաքածուն ներկայացնում է կայսեր կյանքի վերջին յոթ տարիների՝ 1814-1821 թվականների նամակագրությունը:

Փորձագետների կարծիքով՝ հավաքածուի 15 հատորների շրջանում վերջինն առավել հետաքրքիր է. նամակների կեսից ավելին երբեք չի հրատարակվել:

Le Point ամսագիրը հաշվարկել է, որ Նապոլեոնը իր հասցեատերերին ուղարկել է ավելի քան 40 հազար ուղերձ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ   Նապոլեոն  


Վերնագիրի այլ պիտակները