Մելանյա Թրամփը բուժում ստանալուց հետո վերադարձել է Սպիտակ տուն

22:48   19 Մայիս 2018    247

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը շաբաթ Ուոլտեր Ռիդի անվան Ազգային ռազմական բժշկական կենտրոնում բուժում ստանալուց հետո վերադարձել է Սպիտակ տուն:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՏԱՍՍ"-ին, այս մասին հայտնել են նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ ներկայացուցիչները:

«Առաջին տիկինն այսօր առավոտյան վերադարձել է Սպիտակ տուն: Նա հանգստանում է հարմարավետ պայմաններում եւ բարձր տրամադրություն ունի», - նշվում է հաղորդագրությունում:

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ Մելանյա Թրամփը էմբոլիզացիայի պրոցեդուրա է անցել: Սպիտակ տունը չի մանրամասնում, թե ինչ հիվանդության մասին է խոսքը, այլ միայն նշում, որ դա կապված է երիկամների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մելանյա-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները