ԱՄՆ-ի Ֆիննախ. Վենեսուելայի նախագահը թմրամիջոցների վաճառքի հետ առնչություն ունի

22:55   19 Մայիս 2018    268

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Ամերիկայի ձայն"-ին, ԱՄՆ-ն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ Դիոսդադո Կաբելոյին` Վենեսուելայի իշխող Միասնական սոցիալիստական կուսակցության հիերարխիայում Մադուրոյից հետո երկրոդ անձին, թմրամիջոցների վաճառքի եկամուտները ստանալու մեջ է մեղադրել:

Առաջին անգամ Վաշինգթոնը հրապարակավ Մադուրոյին, որի դեմ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել, թմրամիջոցների վաճառքի հետ է կապել:

ԱՄՆ-ի Ֆիննախը հրապարակել է հայտարարություն, որտեղ նշում է, որ Կաբելոն թմրամիջոցներ վաճառողներից փոքր քանակությամբ թմրամիջոցներ է բռնագրավել, հավաքել է մեծ խմբաքանակ եւ արտահանել Վենեսուելայի պետական օդանավակայանով:

«Կաբելոն, նախագահ Մադուրոյի եւ մյուս անձանց հետ բաժանել է թմրամիջոցների վաճառքից ստացված եկամուտները», - ասվում է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Վենեսուելա   նախագահ  


Վերնագիրի այլ պիտակները