ԱՄՆ-ն Չինաստանի հետ պայմանավորվել է ավելացնել ծառայությունների ներկրումը

22:57   19 Մայիս 2018    237

ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները համաձայնության են եկել երկրների միջեւ առեւտրային անհավասարակշռության վերացմանն ուղղված միջոցառումների ընդունման վերաբերյալ, Պեկինը կավելացնի ձեռք բերվող ամերիկյան ապրանքների ծավալը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՏԱՍՍ"-ին, այս մասին նշվում է Վաշինգթոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ, որը շաբաթ տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրի դեֆիցիտի զգալի կրճատման համար արդյունավետ միջոցների մասին հարցի վերաբերյալ կոնսենսուս է ձեռք բերվել: Չինաստանի ժողովրդի աճող կարիքները բավարարելու եւ բարձր որակի տնտեսական զարգացման անհրաժեշտության համար Չինաստանը զգալիորեն կավելացնի ԱՄՆ-ից ապրանքների եւ ծառայությունների գնումները», - ասվում է տեքստում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները