Վրաստանում մանր խուլիգանության համար տուգանքները հինգ անգամ կբարձրանան

09:14   20 Մայիս 2018    143

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Նովոստի Գրուզիա»-ին, մոտ ապագայում Վրաստանում մանր խուլիգանության եւ ոստիկանությանն անհնազանդության համար տուգանքները կբարձրանան:

Վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան փոփոխությունները Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատվել են երրորդ եւ վերջնական ընթերցմամբ:

Օրենսդիր մարմնում 150 պատգամավորներից 80-ը փոփոխություններին կողմ են քվեարկել: Երբ փոփոխությունները ուժի մեջ մտնեն, մանր խուլիգանության համար տուգանքները կբարձրանան առնվազն հինգ անգամ:

Փոփոխությունների համաձայն՝ մանր խուլիգանության համար տուգանքը այժմ կազմելու է ոչ թե 100 լարի (մոտ 40 դոլար), այլ 500 լարիից (ավելի քան 200 դոլար) մինչեւ 1000 լարի (մոտ 411 դոլար):

Այն դեպքում, երբ ոստիկանությունը համարի, որ տվյալ դեպքում նման պատիժը բավարար չէ, խուլիգանին մինչեւ 15 օր վարչական կալանք է սպառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները