Կուբայում հայտնաբերվել է օդանավի առաջին «սև արկղը»

09:38   20 Մայիս 2018    190

Կուբացի մասնագետները հայտնաբերել են նախօրեին Հավանայում կործանված ուղևորատար ինքնաթիռի երկու ինքնագրիչից մեկը և հույս ունեն առաջիկայում հայտնաբերել նաև երկրորդը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Կուբայի տրանսպորտի նախարար Ադել Իսկերդոն:

Կուբացի նախարարի խոսքով՝ «սև արկղը լավ վիճակում է գտնվում», իսկ մասնագետները շարունակում են ինտենսիվ կերպով աշխատել ավիավթարի վայրում:

Հիշեցնենք, որ Հավանա-Օլգին չվերթն իրականացնող Boeing 737 օդանավն ուրբաթ ընկել է Հավանայի «Խոսե Մարտի» օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց: Ինքնաթիռում 110 մարդ է գտնվել, այդ թվում՝ անձնակազմի անդամները: Նրանցից 107-ը մահացել են, 3 կին գտնվում են հիվանդանոցում: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կուբա  


Վերնագիրի այլ պիտակները