Այսօր Չափագիտության համաշխարհային օրն է

09:47   20 Մայիս 2018    140

Չափագիտության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 20-ին:

Օրը ընտրվել է 1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում` միջազգային դիվանագիտական համաժողովում ստորագրված հայտնի «Մետրական կոնվեցիայի» (Metre Convention) պատվին, որը դարձել է գիտատեխնիկական համագործակցության մասին առաջին միջպետական համաձայնագիրը՝ հիմք դնելով մեկ միասնական միջազգային չափագիտական տարածքի համար:

Մետրական կոնվեցիայի հիման վրա ստեղծվել է չափերի եւ կշիռների միջազգային բյուրոն՝ առաջին միջազգային հետազոտական լաբորատորիան, եւ եւ սահմանվել են չափողական գիտությունների համաշխարհային համագործակցության ու փոխգործակցության շրջանակները եւ որպես հետեւանք՝ այդ գիտությունների ձեռքբերումները արդյունաբերությունում, առեւտրային գործունեությունում եւ հասարակական կյանքում կիրառելը:

Ֆրանսիայում տեղակայված չափերի եւ կշիռների միջազգային բյուրոյում պահպանվում են Միջազգային համակարգի միավորների չափորոշիչները՝ մետրի, կիլոգրամի, իոնացված հետազոտությունների միավորների, էլեկտրական դիմադրության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները