Բրյուսելը կարգելի եվրոպացիներին ենթարկվել ամերիկյան պատժամիջոցներին. Financial Times

10:04   20 Մայիս 2018    149

ԵՄ-ն հավանության է արժանացրել Թեհրանի վերաբերյալ ամերիկյան պատժամիջոցներին դիմակայելուն ուղղված միջոցառումների փաթեթը, ինչը սրել է հակամարտությունը Վաշինգտոնի հետ՝ Իրանի միջուկային գործարքը փրկելուն ուղղված Եվրոպայի ջանքերի ֆոնին՝ գրում է The Financial Times-ը:

Այդ ծրագրի շրջանակներում Եվրահանձնաժողովը մտադիր է խրախուսել Եվրամիության անդամներին`Իրանից նավթ գնելիս ուղղակի վճարումներ կատարելու Իրանի Կենտրոնական բանկին: Բացի այդ, այս մարմինը վերականգնեց 1990-ականների «արգելող կանոնադրությունը», որպեսզի ընկերությունները կարողանան անտեսել ամերիկյան պատժամիջոցները`չզգուշանալով Եվրոպայի տարածքում պատժամիջոցների կիրառումից:

Եվրամիության այս քայլը հակասում է Միացյալ Նահանգների ծրագրերին, որոնց համաձայն՝ եվրոպական պետությունները պետք է հետևեն Վաշինգտոնի օրինակին և կրկին Իրանի հանդեպ պատժամիջոցներ կիրառեն Թրամփի որոշումից հետո:

Այնուամենայնիվ, վերլուծաբանները կարծում են, որ Բրյուսելի արձագանքի արդյունավետությունը սահմանափակ կլինի: Ավելին, ավելի վաղ եվրոպական երկրների առաջնորդները, այդ թվում`Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնն ասել էին, որ չեն ուզում Իրանի պատճառով առևտրային պատերազմ սկսել ԱՄՆ-ի դեմ:

Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման ամենակարևոր պայմանը Թեհրանի համար երաշխիք է, որ կշարունակի օգտվել համաձայնությունից,- գրում է թերթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրյուսել  


Վերնագիրի այլ պիտակները