Մարսելի կայարաններից մեկում տարհանում է իրականացվել

10:11   20 Մայիս 2018    121

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «INTERFAX.RU»-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում ոստիկանությունը տարհանում է իրականացրել երկաթուղային կայարաններից մեկում՝ այնտեղ պայթուցիկ սարքի առկայության կասկածանքով:

Լրատվամիջոնցերի տվյալներով՝ տարհանումն իրականացվել է անհայտ տղամարդու ձերբակալությունից հետո, սակայն նրա մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները խորհուրդ են տվել զերծ մնալ կայարանին մոտենալուց, քանի դեռ սակրավորները չեն ավարտել պայթուցիկ սարքի որոնման աշխատանքները:

Նախօրեին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը տեղեկացրել է, որ հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել երկրում նախապատրաստվող ահաբեկչությունը, որը նախատեսում էին իրականացնել եգիպտական ծագմամբ երկու երիտասարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Մարսել  


Վերնագիրի այլ պիտակները