Լյուկ Բեսոնին մեղադրել են բռնաբարության մեջ

11:17   20 Մայիս 2018    112

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Լյուկ Բեսոնին մեղադրել են երիտասարդ դերասանուհուն բռնաբարելու մեջ։

Ըստ տեղեկության՝ մայիսի 18-ի առավոտյան 27-ամյա դերասանուհին, որի անունը չի նշվում, դիմել է Փարիզի ոստիկանություն։ Նա մեղադրել է ռեժիսորին սեռական բնույթի բռնի գործողություննների մեջ։ Դերասանուհու խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան Le Bristol հյուրանոցում Բեսոնի հետ հանդիպման ժամանակ։

Իր հերթին ռեժիսորի փաստաբան Թերրի Մարեմբերը հայտարարել է, որ Լյուկ Բեսոնը կտրականապես հերքում է իր հասցեին ուղղված այդ մեղադրանքները։ 59-ամյա ռեժիսորը հայտարարել է, որ ծանոթ է դերասանուհուն, սակայն նման գործողություններ երբեք թույլ չի տվել իրեն։

Ըստ AFP- ի տեղեկությունների՝ ոստիկանությունը բողոքի հիման վրա հետաքննություն է սկսել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները