Չինաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են պատերազմներ չսկսել

11:30   20 Մայիս 2018    121

Չինաստանի իշխանությունները եւ ԱՄՆ կառավարությունը պայմանավորվել են առեւտրային պատերազմներ չսկսել, ինչը բխում է երկու երկրների եւ ամբողջ աշխարհի զարգացման շահերից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Չինաստանի նախագահ Սին Ցզինպինի հատուկ բանագնաց, Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն:

«Միաժամանակ, երկու կողմերը հրաժարվում են փոխադարձաբար ապրանքների մաքսատուրքերի ավելացումից»,-հայտնել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝ չին-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունների ներդաշնակ զարգացումը համապատասխանում է համաշխարհային պատմական զարգացման օբյեկտիվ միտումներին․ «Գլխավոր պատճառը, որի շնորհիվ մենք հաջողության հասանք, ավելի վաղ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների միջեւ կարեւոր կոնսենսուսի առկայությունն էր, նրանք ղեկավարվել են երկու երկրների եւ ամբողջ աշխարհի ժողովուրդների հիմնական շահերով»,-հայտնել է Լյու Հեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները