Թրամփը Հրվ. Կորեայի առաջնորդի հետ քննարկել է սպառնալիքներին

11:49   20 Մայիս 2018    140

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Մուն Չժե Ինը եւ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսով քննարկել են Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս հնչեցվող սպառնալիքները երկխոսությունից հրաժարվելու մասին։

Հեռախոսազրույցը տեւել է 29 րոպե:

Թրամփի հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ նախատեսվում է անցկացնել հունիսի 12-ին Սինգապուրում, սակայն Փհենյանը սպառնացել է հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից, եթե փորձեն միակողմանիորեն հասնել Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքից հրաժարվելուն, առանց հարաբերությունների կարգավորման։

Թրամփն ու Մուն Չժե Ինը պայմանավորվել են սերտ համագործակցել, այդ թվում՝ Սինգապուրում ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջեւ գագաթնաժողովի հաջող իրականացման հարցում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները