Գերմանիան շուրջ 80 մլրդ եվրո կծախսի ներգաղթյալների համար

12:25   20 Մայիս 2018    111

Գերմանիան միգրացիոն քաղաքականության համար նախատեսում է 78 մլրդ եվրո ծախսել մինչև 2022 թվականը:

DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը:

Դաշնային բյուջեի ծախսերը կկազմեն շուրջ 70 մլրդ եվրո: Եվս 8 մլրդ եվրո, կոալիցիոն պայմանագրի համաձայն, մինչև 2021 թվականը կուղղվի դաշնային երկրամասերի իշխանություններին՝ միգրացիոն քաղաքակնության իրենց ծախսերը փակելու համար: Այդ միջոցների բաշխումը, սակայն, դեռևս չի հաստատվել:

Գերմանիայի միգրացիոն քաղաքականության ծախսերի առավել խոշորագույն մասը հանդիսանում է փախստականների հայրենիքում միգրացիայի պատճառների դեմ պայքարը:

Բացի այդ, ևս 21 մլրդ եվրո անհրաժեշտ կլինի ուղղել փախստականներին հատկացվող սոցիալական վճարումների կատարմանը: Գերմանիայում նրանց ինտեգրմանն ուղղված միջոցառումների ծախսերի համար, ինչպես օրինակ լեզվական դասընթացները, նախատեսվում է 13 մլրդ եվրո հատկացնել, իսկ կրկին ժամանող ներգաղթյալների գրանցման համար՝ 5.2 մլրդ եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2017-ին Գերմանիան շուրջ 21 մլրդ եվրո է ծախսել փախստականների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները