Վենեսուելան մեղադրել է ԱՄՆ-ին պատժամիջոցների օգնությամբ ընտրությունները սաբոտաժի ենթարկելու մեջ

18:13   20 Մայիս 2018    142

Վենեսուելայի կառավարությունը մեղադրել է ԱՄՆ-ին ընտրությունները սաբոտաժի ենթարկելու մեջ այն բանից հետո, երբ Վաշինգթոնը մեղադրել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին թմրանյութերի մատակարարումներից շահույթ ստանալու մեջ եւ պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Դիոսդադո Կաբելոյի դեմ։

Այս մասին ասվում է Վենեսուելայի իշխանությունների հայտարարությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կարակասում հայտարարել են, որ ԱՄՆ պատժամիջոցները ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համակարգված ագրեսիվ արշավի մաս են կազմում եւ հավելել են, որ դրանք չունեն իրավական հիմք։

«Զարմանալի չէ, որ ընտրությունների նախօրեին, երբ Վենեսուելայի ժողովուրդը իր ժողովրդավարությունը պաշտպանելու պետք է գա կայսերական ագրեսիայից, ԱՄն վարչակազմը կրկին փորձում է սաբոտաժի ենթարկել դրանք»,-նշված է հայտարարությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները