ԵՄ-ն ու Իրանը որոշել են զարգացնել նավթի առեւտուրը

18:24   20 Մայիս 2018    169

Եվրոպական միությունը եւ Իրանը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի նավթի առեւտրի հարցերով։

Այս մասին հայտարարել է Թեհրանում այցով գտնվող ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Միգել Արիաս Կանետեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա հստակեցրել է, որ նավթի առեւտրի հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կկայանա հենց այսօր։

«Մենք մտադիր ենք սատարել Իրանին նավթի առեւտրի ոլորտում»,-նշել է էներգետիկայի հարցերով հանձնակատարը։

Կանետեի խոսքով՝ ստեղծված կառույցը կօգնի իրականացնել գործարքի հիմնարար բաղադրիչը, որ Իրանի բնակչությունը միջուկային համաձայնագրից օգուտներ ստանա։

Ավելի վաղ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ ԵՄ-ն ու Իրանը որոշել են ակտիվացնել տնտեսական համագործակցությունը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ ԵՄ-ն որոշել է Իրանի հետ առեւտրում դոլարը փոխարինել եվրոյով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները