Իրանում SWIFT-ի անջատումը շրջանցելու միջոց են գտել

18:35   20 Մայիս 2018    161

Իրանի խորհրդարանում առաջարկել են ներդնել միջազգային հաշվարկների միջոց, որը թույլ կտա շրջանցել դոլարով գործողությունները՝ հարթելով SWIFT միջբանկային վճարային համակարգից անջատվելու վտանգները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ Իրանի խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Մոհամադ Ռեզա Պորեբրահիմը ՌԴ Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Դմիտրի Մեզենցեւին առաջարկել է միջազգային հաշվարկների համար կրիպտոարժույթ օգտագործել, փոխանցում է ՌՏ-ն։

Ենթադրվում է, որ թվային արժույթը կարող է ինչպես Իրանին, այնպես էլ Ռուսաստանին հնարավորություն տալ խուսափել դոլարային գործողություններից, ինչպես նաեւ փոխարինել SWIFT միջբանկային վճարային համակարգը։

Պորեբրահիմի խոսքով՝ Իրանը այս հարցով արդեն համագործակցություն է հաստատել ՌԴ-ի հետ։

Նշենք, որ ապրիլին Իրանի Կենտրոնական բանկը արգելել է բանկերին բիթքոին եւ այլ թվային արժույթներ օգտագործել։

Իսկ ավելի վաղ Պետդումա են բերել օրինագիծ, համաձայն որի թվային ֆինանսական ակտիվները վճարման օրինական միջոց չեն համարվում ՌԴ տարածքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները