Հռոմի պապն իմաստություն է խնդրել Վենեսուելայի համար

19:14   20 Մայիս 2018    139

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իմաստություն է խնդրել Վենեսուելայի համար, որտեղ այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Խնդրում եմ, որ Սուրբ ոգին իմաստություն տա Վենեսուելայի ամբողջ ժողովրդին՝ դեպի խաղաղություն և միասնություն տանող ճանապարհը գտնելու համար:

Աղոթում եմ բանտարկյալների համար, որոնք երեկ մահացել են բանտում տեղի ունեցած ապստամբության ժամանակ», - ասել է Հռոմի պապը:

Նշվում է, որ Հռոմի պապը նաև աղոթել է Մերձավոր Արևելքում երկխոսության ու հաշտեցման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները