Շոտլանդիայի առաջին նախարարը անկախության նոր հանրաքվե է նախաձեռնում

19:26   20 Մայիս 2018    138

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանները հրապարակելուց հետո, տարածաշրջանում անհրաժեշտ կլինի անկախության նոր հանրաքվե անցկացնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Երբ Brexit-ի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և ԵՄ հետագա հարաբերությունների հետ կապված ամեն ինչ պարզ կլինի, ինչը հույս ունենք, որ այս տարվա աշնանը կլինի, այդ ժամանակ ես կրկին կուսումնասիրեմ անկախության հանրաքվե նշանակելու մասին հարցը»,– հայտարարել է առաջին նախարարը։

Նիկոլա Ստերջենը Brexit-ի հետևողական հակառակորդներից է. նա տարածաշրջանի միակ ղեկավարն է, ով հրաժարվել էր աջակցել ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օրենքին։ Տիկին Ստերջենը առաջին նախարար է դարձել 2014 թվականի նոյեմբերին։

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հանրաքվեի մասնակիցները պետք է պատասխանեին այն հարցին, թե «Արդյո՞ք Շոտլանդիան պետք է անկապ երկիր լինի»։ Արդյունքում Շոտլանդիայի անկախությանը կողմ է քվեարկել մասնակիցների 33,7%-ը, իսկ ընտրողների 55,3%-ը կողմ են եղել Մեծ Բրիտանիայի կազմում նրա մնալուն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Շոտլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները