Պորոշենկոն հաստատել է ԱՊՀ շրջանակներում ստորագրված համաձայնագրերը վերանայելու մտադրությունը

20:15   20 Մայիս 2018    132

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիեւն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում կնքված բոլոր միջազգային պայմանագրերի ռեվիզիա կանցկացնի եւ դուրս կգա Ուկրաինայի ազգային շահերին չհամապատասխանող համաձայնագրերից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այժմ մենք ուշադիր կերպով կվերանայեք ԱՊՀ շրջանակներում կնքված բոլոր միջազգային պայմանագրերը եւ դուրս կգանք նրանցից, որոնցում անգամ նվազագույն անհամապատասխանություն կգտնվի ուկրաինական ազգային շահերին», - ասել է Պորոշենկոն Կիեւի մոտակայքում գտնվող «Բիկովնյանյան գերեզմաններ» Ազգային պատմահուշարձանային արգելոցի տարածքում տեղի ունեցած քաղաքական ճնշման զոհերի հիշատակի արարողության ժամանակ:

Խոսելով ԱՊՀ-ի կանոնադրական մարմինների աշխատանքում Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշման ուժի մեջ մտնելու վերաբերյալ իր կողմից ստորագրված հրամանագրի մասին, նա ընդգծել է, որ այդ կերպ դադարեցրել է Ուկրաինայի մշտական ներկայացուցչությունն այդ կազմակերպությունում:

«Ուկրաինան չի վավերացրել ԱՊՀ կանոնադրությունը եւ մտադիր չէ դառնալ ԱՊՀ-ի լիիրավ մասնակից»,- ընդգծել է Պորոշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները