ԱՄՆ-ում 500 հազար դոլարով վաճառվել է հայտնի էլեկտրակիթառը, որի վրա նվագել է Բոբ Դիլանը

20:28   20 Մայիս 2018    184

Հայտնի էլեկտրակիթառը, որի վրա իր առաջին համաշխարհային շրջագայության ժամանակ նվագել է երաժիշտ Բոբ Դիլանը, նյույորքյան աճուրդում վաճառվել է 490 հազար դոլարով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բոբ Դիլանի 1965 թվականի Fender Telecaster կիթառը աճուրդում վաճառվել է 490 հազար դոլարով»,- նշվում է աճուրդի տան թվիթերյան միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ:

1960-ականների եւ 1970-ականների ընթացքում կիթառը հաճախ օգտագործվում էր ինչպես Դիլանի, այնպես էլ Ռոբերտսոնի, ինչպես նաեւ լեգենդար երաժիշտներ Էրիկ Քլեփթոնի, Ջորջ Հարիսոնի, Լեւոն Հելմի կողմից:

Իր կյանքի ընթացքում գործիքը զգալի արդիականացումների է ենթարկվել. մասնավորապես, սեւ գույնը փոխարինվել է փայտի բաց գույնով:

Կիթառը հարուստ երաժշտական պատմություն ունի: Telecaster-ի վրա Դիլանը նվագել է ոչ միայն իր առաջին հյուրախաղերի ժամանակ, այլ նաեւ իր 7-րդ՝ Blonde On Blonde ալբոմը ձայնագրելիս: Կիթառն օգտագործվել է նաեւ երաժշտի ստուդիական երկրորդ՝ The Band-ի ձայնագրման ժամանակ, որը հետագայում Rolling Stone եւ Time ամսագրերն անվանել էին «լավագույն ալբոմներից մեկը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները