Չինացին մի քանի կարկանդակի համար 23 հազար դոլար է վճարել և չի նկատել

20:44   20 Մայիս 2018    178

Չինացի անհայտ հաճախորդը խորտկարանում մի քանի կարկանդակ է կերել և սխալմամբ 147,3 հազար յուան է վճարել (ավելի քան 23 հազար դոլար), տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, Չժենչժոուում։ Ամենայն հավանականությամբ հաճախորդը շփոթել է կարկանդակի արժեքը իր էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառի հետ։ Իր գումարը հետ պահանջելու նա չի եկել։

Սխալը նկատել է խորտկարանի տերն՝ ամսվա վերջին։ Նա խնդրել է լրագրողներին գտնել այդ գնորդին, քանի որ խիղճն իրեն հանգիստ չի տալիս։ Իր սրճարանի միջին ամսական եկամուտն ընդամենը 10 հազար յուան է կազմում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները