Հավայան կղզու բնակիչը գտնվելով տանը տուժել է լավայի ցայտերից. VIDEO

21:19   20 Մայիս 2018    166

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, Հավայան կղզու արեւելյան հատվածում տեղակայված Պահոա բնակավայրի բնակիչը լուրջ վնասվածք է ստացել Կիլաուեա հրաբխի ժայթքման ժամանակ։ Նա աղետից առաջին տուժողն է դարձել։

«Տեղի բնակիչը տուժել է լավայի ցայտերից, երբ նստած է եղել իր տան երրորդ հարկի պատշգամբում։ Ոտքի մի մասը լուրջ վնասվել է»,-նշված է քաղաքապետարանի ներկայացուցիչ Ջանեթ Սնայդերի հայտարարությունում։

Նշվում է, որ ներկա պահին վտանգ կա, որ լավայի հոսքը կարգելափակի նահանգի խոշոր խճուղիներից մեկը, որը օգտագործվում է մարդկանց տարհանման համար։

Կիլաուեա հրաբխի ժայթքումը սկսել է մայիսի 3-ին, այն ուղեկցվում է 6,9 մագնիտուդով երկրաշարժերով։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ հրաբխի ժայթքումը նկատելիորեն ուժեղացել է մայիսի 17-ին։ Նահանգի ղեկավար Դեվիդ Իգեն մայիսի 9-ին Պունա օկրուգը, որը գտնվում է հրաբխի մերձակայքում, հայտարարել է աղետի գոտի։





Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները