Բեռլուսկոնին իր նախկին քարտուղարուհուց 3 մլն եվրո ժառանգություն է ստացել

21:51   20 Մայիս 2018    251

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՏԱՍՍ"-ին, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 3 միլիոն եվրո ժառանգություն է ստացել։

Կառավարական պալատի գլխավոր քարտուղարության նախկին աշխատակցուհին իր ամբողջ ունեցվածքը կտակել է քաղաքական գործչին։

88-ամյա կինը, որը ամուսնացած չէր եւ երեխաներ էլ չուներ, մահացել է 20 օր առաջ։ Հանգուցյալը եւ Բեռլուսկոնին ազգակցական կապեր չեն ունեցել։ Կտակի մեջ նշվում է, որ այդպիսով կինը ցանկացել է իր շնորհակալությունը հայտնել այն տարիների համար, որ աշխատել է Բեռլուսկոնիի հետ, երբ նա գլխավորել է կառավարությունը։

81-ամյա քաղաքական գործիչը, որը երեք անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, ընդգրկվել է Forbes-ի ցուցակում որպես Իտալիայի ամենահարուստ մարդը, մի անգամ էլ գլխավորել է ցուցակը։ Նրա ներկայացուցիչներից ոչ մի մեկնաբանություն դեռևս չկա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլուսկոնի  


Վերնագիրի այլ պիտակները