Շոտլանդիան կքննարկի անկախության հանրաքվե անցկացնելու հնարավորությունը

22:22   20 Մայիս 2018    191

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՏԱՍՍ"-ին, Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթերջենը կրկին կքննարկի Շոտլանդիայի անկախության հանրաքվեի անցկացման հարցն այն բանից հետո, երբ պարզ կդառնան Brexit-ի պայմանները:

«Երբ որոշակիություն լինի Brexit-ի արդյունքների եւ Միացյալ Թագավորության՝ Եվրամիության հետ հարաբերությունների շուրջ, ինչը, մենք հուսով եք, տեղի կունենա այս տարվա աշնանը, ես կրկին կքննարկեմ անկախության հանրաքվեի անցկացման ժամկետների հարցը»,- աել է Սթերջենը:

2017 թվականի մարտ ամսին Սթերջենը հայտարարել էր 2018 թվականի աշնան եւ 2019 թվականի գարնան միջեւ ընկած ժամանակահատվածում՝ այսինքն Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց առաջ, Շոտլանդիայի անկախության հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոտլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները