Իլոն Մասկը հայտնել է երկու շարժիչով Tesla-ի մշակման մասին

22:47   20 Մայիս 2018    244

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, Tesla-ն աշխատում է երկու շարժիչով Model 3 ստեղծման ուղղությամբ: Այս մասին:

Գործարարի խոսքով՝ ավտոմեքենան տիրոջը «հիասքանչ» զգացողություններ կպարգեւի: Այն կարող է 3.5 վայրկյանում մինչեւ ժամը 96 կիլոմետր ժամ արագություն բացել, ընդ որում, առավելագույն արագությունը ժամում մոտ 250 կիլոմետր է: Մասկը նաեւ վստահեցրել է, որ Model 3-ի մարտկոցի լիցքը կբավարարի 500 կմ-ի համար:

«Անիվները, ներկը՝ ամեն ինչ (բացի ավտոպիլոտից) ընդգրկված է մեքենայի արժեքի մեջ, որը 78 հազար դոլար է կամզում: BMW M3-ը նույն գինն ունի, սակայն Tesla-ն 15 տոկոսով ավելի արագ եւ ավելի հարմար է կառավարման համար»,- հավելել է գործարարը:

Մինչդեռ, 2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, Tesla-ն 710 միլիոն դոլարի ռեկորդային կորուստ էր արձանագրել: Moody's խոշորագույն վարկանիշային գործակալությունում նշել էին, որ «գործունեության շարունակման, կապիտալ ծախսերի եւ պարտքի սպասարկման համար» ընկերությանն առնվազն չորս միլիարդ դոլար է հարկավոր: Այդ գումարն ընկերությունը չունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ   Tesla  


Վերնագիրի այլ պիտակները