Հռոմի Ֆրանցիսկոս պապը 14 նոր կարդինալներ կնշանակի

22:54   20 Մայիս 2018    189

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ 14 նոր կարդինալ կնշանակի:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 29-ին: Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա տեղեկացրել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում անցկացվող ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ:

«Նրանց ծագումը վկայում է եկեղեցու տիեզերական բնույթի մասին, որ շարունակում է աշխարհի բոլոր մարդկանց ավետել Աստծո նվիրական սիրո մասին»,- ասել է հովվապետը:

Թեկնածուների թվում են տարբեր երկրների հոգևոր գործիչներ՝ Բաղդադի պատրիարք Ռաֆայել Սակոն, Հավատքի վարդապետության ժողովի հոգևոր հովիվ Լուիս Լադարիան, Վատիկանի պետքարտուղարի տեղակալ Ջիովանի Անջելո Բեչուն և այլք:

Նոր կարդինալների նշանակումը, Ֆրանցիսկոս պապի խոսքով, վկայում է Վատիկանի և աշխարհի մյուս եկեղեցիների միջև անխախտ կապի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Ֆրանցիսկո-պապ  


Վերնագիրի այլ պիտակները