Թրամփը կանդրադառնա ԿԺԴՀ առաջնորդի հետ հանդիպմանը

09:29   21 Մայիս 2018    200

Հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպումը դեռ ուժի մեջ է. ԱՄՆ առաջնորդը քննարկել է հանդիպումը Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դոնալդ Թրամփը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Կորեայի Հանրապետության նախագահ պարոն Մուն Չժեի հետ՝ Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած վերջին զարգացումները քննարկելու, ինչպես նաև նախագահ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ հունիսի 12-ին նախատեսված հանդիպմանն ընդառաջ սերտ համակարգումը շարունակելու նպատակով:

Նախագահ Թրամփն ասել է, որ մտադիր է վերադառնալ այս զրույցին, երբ մայիսի 22-ին Մուն Չժե Ինը կայցելի Սպիտակ տուն»,-, հաղորդում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները