Իտալիայի իշխող կուսակցությունը եվրոգոտում ճգնաժամի պատճառ կարող է դառնալ

10:08   21 Մայիս 2018    213

Իտալիայում նոր իշխող կոալիցիան կարող է սպառնալիքի տակ դնել եվրոյի կայունությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լը Մերը։

Նա վստահ է՝ եթե Իտալիայի նոր կառավարությունը չկատարի պետպարտքի և բյուջեի պակասուրդի թույլատրելի սահմանաչափի հետ կապված պարտականությունները, ինչպես նաև մոռանա բանկերի առողջացման պարտավորվածությունների մասին, ճգնաժամ կլինի։

«Իտալիայում յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ երկրի ապագան Եվրոպայի կազմում է և միայն այնտեղ։ Իսկ որպեսզի այդ ապագան լինի Եվրոպայում, պետք է հետևել օրենքներին»,-ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Իտալիայի ստանձնած պարտավորվածությունները շարունակում են ուժի մեջ մնալ՝ անկախ նրանից, թե ինչպիսի կառավարություն կղեկավարի երկիրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները