ԱՄՆ-ում ավտոմոբիլի վարորդը խոյահարել Է ռեստորանի շենքը

10:22   21 Մայիս 2018    222

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Gaston Gazette»-ին, ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգում ավտոմոբիլի վարորդը զարկվել Է ռեստորանի շենքին, երկու մարդ զոհվել Է, եւս առնվազն երկու հոգի վնասվածքներ Է ստացել:

Ինչպես հայտնել են ոստիկանությունում, միջադեպը տեղի Է ունեցել մայիսի 20-ին Բեսեմեր Սիթի ոչ մեծ քաղաքի ռեստորաններից մեկում տեղական ժամանակով 12:00-ին (Երեւանի ժամանակով 20:00-ին): Ականատեսների տեղեկատվությամբ՝ տեղացի մի ընտանիք մտել Է ռեստորան ճաշելու, որոշ ժամանակ անց ընտանիքի հայրը վեր Է կացել, դուրս եկել ռեստորանից, նստել ավտոմեքենան եւ մխրճվել ռետորանի շենքի մեջ, գրում Է հրատարակությունը:

Նշվում Է, որ միջադեպի հետեւանքով զոհվել Է կասկածյալի դուստրը եւ ընտանիքի եւս մեկ անդամ: Պատահարի պատճառները ճշտվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները