Թրամփը կասկածներ ունի Կիմ Չեն Ընի հետ հանդիպման կապակցությամբ

11:00   21 Մայիս 2018    221

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություններ ունի առ այն՝ արդյոք արժե հանդիպել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, եւ վերջին օրերին ավելի շատ է դիմում իր օգնականներին խորհուրդ ստանալու նպատակով, հաղորդում է The New York Times թերթը:

Իրավիճակին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը մտահոգված է, որ հաջորդ ամիս Կիմ Չեն Ընի հետ Սինգապուրում նախատեսված հանդիպումը կարող է «քաղաքական շփոթության» վերածվել, գրում է թերթը: Պարբերականի փոխանցմամբ՝ Թրամփը միաժամանակ զարմացած եւ զայրացած է, որ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները չեն բացառել Միացյալ Նահանգների հետ գագաթնաժողովից հրաժարվելու հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները