Աբբասին արհեստական շնչառության սարք են միացրել․ ԶԼՄ-ներ

11:08   21 Մայիս 2018    250

Պաղեստինի ինքնավարության ղեկավարի՝ Մահմուդ Աբբասի առողջական վիճակը կտրուկ վատացել է, փոխանցում է «Էլ Հայաթ» պարբերականը։

82-ամյա Աբբասը Ռամալայի հիվանդանոցներից մեկում է։

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ բժիշկներին չի հաջողվում իջեցնել ջերմությունը, որը գերազանցում է 40 աստիճանը։ Աբբասին արհեստական շնչառության սարք են միացրել։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Աբբասը միջին ականջի վիրահատության էր ենթարկվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աբբաս  


Վերնագիրի այլ պիտակները