Ethereum կրիպտոարժույթը կարող է փլուզվել համակարգչային խաղերի պատճառով

12:36   21 Մայիս 2018    326

Երկու հայտնի խաղերը ծանրաբեռնել են Ethereum կրիպտոարժույթով գործարքների ցանցը, ինչի պատճառով օգտվողները չեն կարողանում գործարքներ իրականացնել վիրտուալ միջոցներով , փոխանցում է IZ.ru-ն:

Cryptokitties եւ Ether Shrimp Farm ապակենտրոնացված հավելվածներն առաջին և երկրորդ տեղերն են զբաղեցրել համացանցում:

Խաղերի գործարկումից մի քանի շաբաթ առաջ, որոնց էությունը վիրտուալ կատուններն եւ մանր ծովախեցգետիններն են, օգտագործողները դրանց համար ավելի քան 3 միլիոն դոլար էին ծախսել: Ընդ որում, Ethereum-ն այնքան էր ծանրաբեռնվել, որ կրիպտոարժույթով փոխանցումների 13 տոկոսի դեպքում խնդիրներ էին առաջանում: Ethereum-ի բոլոր փոխանցումների 13 տոկոսը խաղային փոխանցումներն են:

Մասնագետները նշում են, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա Ethereum-ը կարող է փլուզվել: Այժմ այս կրիպտոարժույթի ընդհանուր կապիտալիզացիան 70 միլիարդ դոլարից ավել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ethereum  


Վերնագիրի այլ պիտակները