Անտուն մուրացիկի հաշվեհամարների վրա մեկ միլիոն դոլարից ավել գումար է եղել

16:18   21 Մայիս 2018    137

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Arab News»-ին, Բեյրութի բնակչուհի Ֆաթիմա Օթմանը, ով մուրացիկությամբ էր գումար վաստակում, իր բանկային հաշիվների վրա ավելի քան միլիոն դոլար է պահել:

52-ամյա կնոջ դին, որ մահացել էր սրտի նոպայից, գտել են լքված ավտոմեքենայում: Նրա կողքին պայուսակներն են եղել՝ հինգ միլիոն լիբանանյան ֆունտով և բանկային խնայողությունների գրքույկով, որի համաձայն Օթմանը բանկում մոտ 1,75 միլիարդ լիբանանյան ֆունտ է պահել:

Ընդհանուր առմամբ կնոջ կարողությունը մեկ միլիոն դոլարից ավել է գնահատվում:

Ի ծնե հիվանդության պատճառով կնոջ ձեռքերը չեն աշխատել: Բացի այդ, նա չի կարողացել քայլել: Օթմանն ապրել է ողորմությամբ և քնել է մեքենայի մեջ, որը ինչ որ մեկից վարձակալում էր: Ամիսը մեկ անգամ նրան անծանոթ տղամարդ է այցելել: Նա գնում էր տղամարդու հետ և վերադառնում հաջորդ օրը: Նրա խոսքերով՝ նա իրեն բժշկի էր տանում:

Ոստիկանությանը հաջողվել է գտնել Օթմանի մորը, երկու եղբայրներին և հինգ քույրերին, որոնք ապրել են Լիբանանի հյուսիսում և չեն իմացել իրենց հանգուցյալ հարազատի հարստության մասին: Նրանք Օթմանի դին տարել են հարազատ քաղաքում հուղարկավորելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները