Առաջին անգամ Ճապոնիային ամերիկյան հեղուկացված թերթաքարային գազ են մատակարարել

16:25   21 Մայիս 2018    195

ԱՄՆ-ի թերթաքարային հանքավայերից ստացված հեղուկացված բնական գազով առաջին լցանավը մայիսի 21-ին ժամանել Է Ճապոնիայի Իոկոհամա նավահանգիստ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել Է Tokyo Gas կորպորացիան, որը մատակարարումների համապատասխան պարտավորագիր Է կնքել 20 տարի ժամկետով:

Առաջին խմբաքանակի ծավալը կազմել Է 70 հազար տոննա, ինչը կբավականացնի մեկ տարվա ընթացքում 220 հազար տնային տնտեսությունների ապահովման համար: Գազն արտադրվել Է ST Cove Point ձեռնարկությունում՝ Tokyo Gas-ի եւ Sumitomo Corporation -ի համատեղ ընկերությունում, որը գտնվում Է ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի արեւելքում: «Այս նախագծի եւ նոր մատակարարների շնորհիվ Tokyo Gas-ը կկարողանա ընդլայնել իր ցանցը»,- նշված Է ընկերության հայտարարության մեջ:

Ընդամենը 20 տարվա ընթացքում այն պլանավորում Է այդ ձեռնարկությունից տարեկան Ճապոնիային մատակարարել 1,4 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ: Մինչ այժմ Ճապոնիան իր պահանջների շուրջ 80 տոկոսը բավարարում Էր Ավստրալիայից, Մերձավոր Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներից գազի մատակարարումների հաշվին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները